Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ միջոցներ են ձեռնարկվել երկրի միջուկային գործունեության ցանկացած խափանում կանխելու համար, հաղորդում է Tasnim-ը։
Էսլամին դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։
Նա ասել է, որ ԻԱՕԻ-ն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և գնահատում է հարձակման ենթարկված վայրերում հասցված վնասը։
Իրանը նախապես մի շարք միջոցառումներ է ձեռնարկել միջուկային գործունեությունը վերականգնելու համար, ասել է Էսլամին՝ ընդգծելով միջուկային արդյունաբերության արտադրության և սպասարկման գործընթացում ցանկացած խափանում կանխելու համար մշակված ծրագրերը։
Իր հերթին, ԻԱՕԻ-ի խոսնակ Բեհրուզ Քամալվանդին IRIB-ին ասել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը խորն արմատներ ունի, և թշնամիները չեն կարողանա արմատախիլ անել այս տեխնոլոգիան։
Նա ընդգծել է, որ Իրանն ունի այն հնարավորությունները, որոնք միջուկային արդյունաբերության մեջ թույլ են տալիս նրան անընդհատ պահպանել առաջընթացը։