Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկրի օրենսդիր մարմինը քննարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Թեհրանի համագործակցությունը կասեցնելու օրինագիծը՝ ի պատասխան ՄԱԿ-ի միջուկային գործակալության ոչ պրոֆեսիոնալ պահվածքի:
Այսօր ելույթ ունենալով խորհրդարանի նիստում՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։
Խորհրդարանի խոսնակն ասել է. «Իրանը ոչ խաղաղ գործողությունների պլաններ չունի, բայց աշխարհը հստակ ականատես եղավ, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից որևէ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի»։
Իրանի խորհրդարանը քննարկում է օրինագիծ ընդունել ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը կասեցնելու մասին, քանի դեռ Թեհրանին չեն տրվել ՄԱԿ-ի միջուկային գործակալության պրոֆեսիոնալ վարքագծի շոշափելի երաշխիքներ, հայտարարել է Ղալիբաֆը։