Կրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով
Հունիսի 23, 2025

Կրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրի քաղաքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել և ըստ օպերատիվ տվյալերի՝ 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հանրապետությունում գործող բժշկական հաստատություններից պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ էլ վիրավորները բուժումներ են ստանում տնային պայմաններում:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվում, և ոստիկաններն էլ արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մենք համաչափ կպատասխանենք ԱՄՆ-ի հարձակմանը. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Իրանն առաջին անգամ Իսրայելին հարվածել է Քադր H բալիստիկ հրթիռով

Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան

«Արաղչին Պուտինի հետ հանդիպմանը եկել է առանց նամակի». Պեսկով

ԱՄՆ-ն խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ցանկանում է ավարտել հակամարտությունը. #WSJ

Պատմությունն արևմտյան քաղաքական գործիչներին ոչինչ չի սովորեցնում. Պուտին

Կրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով

Քանի որ Սամվել Կարապետյանի կալանքի բողոքարկումը մակագրվել է Արմեն Դանիելյանին, որոշել ենք հետ վերցնել այն. փաստաբան

Բողոքը հետ եմ վեցնում. .Սամվել Կարապետյանը դիմել է Արմեն Դանիելյանին

Դոլարը թանկացել է. եվրոն՝ էժանացել

Արեգնազ Մանուկյանն ինձ վիրավորեց․ տհաճ հանդիպում էր․ Էդգար Ղազարյան

Սիրիայում ԱՄՆ ռազմակայանը հարձակման է ենթարկվել. Mehr

Առանց կանոնների․ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին

Ինչպես կպատասխանի Իրանը ԱՄՆ-ին. մանրամասներ

Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը