Դամասկոսի Սուրբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Syria News գործակալությունը։
«Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ սպանվածներ և վիրավորներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով, մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է առաջացրել եկեղեցու ներսում՝ օգտագործելով պայթուցիկ գոտի՝ հենց պատարագի ժամանակ։
Որոշ տեղեկությունների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, վիրավորվել՝ մոտ 25 ծխական։