ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը «սառեցրած» Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նա հավելել է, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ում անդամավճարը չվճարելու հարցը կարող է քննարկվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ոգով կընթանա քննարկումը։
«Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որը սառեցրել է, ինչպես իրենք են արտահայտվում, ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի էլ խոչընդոտում դրան, այնուամենայնիվ, պետք է հավանաբար սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ձևաչափով։ Որոշումը, ամեն դեպքում, կախված կլինի Հայաստանի իշխանություններից», - նշել է Պանկինը։