Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար եվրոպական երկրների և Թեհրանի միջև բանակցություններն արագացնելու մտադրության մասին։
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ Իրանի և «եվրոպական եռյակի» ներկայացուցիչների միջև նոր բանակցությունների ամսաթիվը դեռևս որոշված չէ, սակայն հանդիպումը նախատեսվում է անցկացնել երկու շաբաթվա ընթացքում։
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է ինձ... Ես համոզված եմ, որ պատերազմից դուրս գալու և ավելի մեծ վտանգից խուսափելու ճանապարհ կա։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և եվրոպական գործընկեր-երկրների կողմից Իրանի հետ սկսված բանակցությունները», - գրել է Մակրոնը՝ X սոցիալական ցանցի իր էջում։
Ֆրանսիայի առաջնորդը նաև հավելել է, որ Թեհրանը պետք է երաշխիքներ տրամադրի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իր գործընկերների հետ՝ միջուկային հարցի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։ Բանակցություններին ներկա է եղել նաև ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։