Իրանը հարձակվել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքում գտնվող Microsoft-ի գրասենյակի վրա, հրթիռն ընկել է IT ընկերության գլխավոր գրասենյակի հետևում՝ մեքենաների կայանատեղիում: Այս մասին հայտնել է SHOT Telegram ալիքը:
Պարբերականը նշում է, որ առավոտյան իրանական կողմը Իսրայելի ուղղությամբ արձակել է առնվազն երեք հրթիռ: Դրանցից մի քանիսը ընկել են IT ընկերության գրասենյակի մոտ: Միջադեպի հետևանքով վնասվել է շենքի ապակեպատումը, և առնվազն վեց մեքենա է այրվել: