Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին
Հունիսի 19, 2025

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

Իրանի Զինված ուժերի հայտարարությունը․

«Ճշմարիտ խոստում 3» գործողության տասներկուերորդ ալիքը սկսվեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռների արձակմամբ

Պաղեստինի օկուպացված տարածքների բնակիչնե՛ր։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, հերոսական Իրանի ժողովրդի աջակցությամբ, նախորդ գործողությունների ընթացքում ոչնչացրին սիոնիստական ​​բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, և այժմ օկուպացված տարածքների երկինքը բաց է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համար։

Հրթիռային հարվածները կլինեն թիրախային և շարունակական, ինչպես տեղի ունեցավ նախորդ օրը, երբ հարձակվեցին Մոսադի գլխավոր շտաբի, Ամանի և օկուպացիոն ռեժիմի տարածքում գտնվող ավիաբազաների վրա։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը զգուշացրել է Իսրայելին. դժոխքի դարպասները կբացվեն ձեր առջև։ ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի որոտացող հրթիռները թույլ չեն տա ձեզ մեկ րոպե անգամ անցկացնել ստորգետնյա ապաստարաններից դուրս։ Դուք մի քանի օր է, ինչ ցերեկային լույս չեք տեսել։

Վստահ եղեք, որ տագնապի ձայնը երբեք չի դադարի։ Դուք մնում եք ընտրության առաջ՝ կամ «դանդաղ մահ»՝ դժոխային ստորգետնյա կյանքում, կամ փորձել խուսափել հրթիռների անդադար 24-ժամյա անձրևից՝ հնարավորինս արագ փախչելով ձեր նախնիների կողմից գրավված հողերից, գուցե ողջ մնալու համար։

Իսկապես, մենք վրեժ կլուծենք հանցագործներից։

Rate this item
(0 votes)

Լրահոս