Վրաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության աշխատակիցներն արտաքսել են 25 օտարերկրացու, նրանց թվում՝ Հայաստանի քաղաքացիների, հայտնում է ՆԳՆ-ն։
Արտաքսվածների թվում են Հայաստանի, Ուզբեկստանի, Իրանի, Նիգերիայի, Տաջիկստանի, Չինաստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ալժիրի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի և Բանգլադեշի քաղաքացիներ։
Ինչպես հաղորդում է «Sputnik Грузия»-ն՝ արտաքսված օտարերկրացիներին արգելված է վերադառնալ Վրաստան։