Իրական ժամանակի ցանցային տվյալները ցույց են տալիս, որ Իրանն այժմ գրեթե ամբողջությամբ անջատված է համացանցից ամբողջ երկրում։ Դրա մասին հաղորդում է NetBlocks-ը։
«Դա հաջորդեց մի շարք նախկին մասնակի անջատումներին և տեղի ունեցավ Իսրայելի հետ ռազմական լարվածության սրման ֆոնին՝ մի քանի օր տևած փոխադարձ հրթիռային հարվածներից հետո», -ասված է զեկույցում։