Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հերքել է տեղեկատվությունը, թե իրանական կողմի բանակցային պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու նպատակով։ Ինչպես հաղորդում է իրանական «Fars» գործակալությունը, Արաղչին նշել է, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է ԱԳ նախարարը՝ արձագանքելով Reuters գործակալության ավելի վաղ հրապարակած հաղորդմանը, ըստ որի Իրանի պատվիրակությունը Մուսկատում էր՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի շփումներ հաստատելու և լարվածության թուլացման շուրջ բանակցելու նպատակով։