Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել. Թող մի քիչ հանգստանա․ Փաշինյան
Հունիսի 18, 2025

Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել. Թող մի քիչ հանգստանա․ Փաշինյան

Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020–ի նոյեմբերից։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատվել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

«Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։ Ես կարծում եմ՝ նա արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա, որովհետեւ այս 5 տարի լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Կարծում եմ՝ հեշտ չի»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք դա կապ ունի երեկ գործարար Սամվել Կարապետյանի տան շուրջ տեղի ունեցածի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Ձեր նշած հանգամանքների հետ... ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ։ Իսկ ընդհանրապես ԱԱԾ տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն, ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգությանը»։

Ինչ վերաբերում է հարցին,  թե Աբազյանը հրաժարվել է որեւէ հանձնարարություն կատարե՞լ, վարչապետն ասաց. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը վերածվեց թղթե գմբեթի․ Հոխիկյան

Թեհրանը հետագա վրեժխնդրության ծրագիր ունի. Իրանի հոգևոր առաջնորդ

Կուսության հարց չենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում․ Փաշինյան

Չունենք որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ. ԱԷՄԳ ղեկավար

Իրանը կհաղթի․ Խամենեի

Ոչ մեկին ներում չի լինելու. Փաշինյան

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար. ՔԿ

Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. Ահազանգ

ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղորդում են մասնակցել հավաքների՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի․ ՏԿԵ նախարար

Իրանի ժողովուրդը «երբեք չի հանձնվի». Խամենեին պատասխանել է Թրամփին

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

ՔԿ–ն Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ