ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար ՌԴ գործընկերներին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել. Միրզոյան
Հունիսի 19, 2025

ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար ՌԴ գործընկերներին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել. Միրզոյան

Ամբողջ գիշեր Ռուսաստանի պաշտոնական և ոչ պաշտոնական խոսափողները չքնեցին, և իրար հերթ չտալով իրենց աջակցությունը հայտնեցին իրենց քաղաքացի Սամվել Կարապետյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Իհարկե, մենք սրա մեջ խնդիր չենք տեսնում մինչև այն կետը, երբ որ այդ աջակցության տեքստերում կոչ էր արվում խառնվել Հայաստանում ներքին քաղաքական կյանքին։ Ինձ հետաքրքիր է, պարոն Միրզոյան, արդյո՞ք հասցրել եք շփվել ռուսաստանյան ձեր գործընկերների հետ և փոխանցել մեր անհանգստությունը, եթե ոչ զայրույթը»,–ասաց նա։

Ի պատասխան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանըը նշեց. «Իսկապես երեկ Ռուսաստանյան պետական (01:00) կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահռչակ այդ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում և Հայաստանի ղեկավարության նկատմամբ, անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաև Ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում և խորհրդարանի պատգամավորների, այդ թվում և կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից։

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։

Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր Ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ, նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան

Իրանում համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է. NetBlocks

Թավրիզին հարվածած ԱԹՍ-ները ներթափանցել են Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ