ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ վերջինս իր միջնորդական ծառայություններն է առաջարկել՝ լուծելու Իսրայելի և Իրանի միջև կոնֆլիկտը:
Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողներին։
«Նա առաջարկեց օգնել խաղալ միջնորդի դերում, իսկ ես ասացի. «Մի լավություն արեք, նախ լուծեք ձեր ունեցած խնդիրը։ Վլադիմիր, նախ լուծե՞նք Ռուսաստանի հետ կապված իրավիճակը։ Եվ հետո դուք կարող եք գործ ունենալ Իրանի հետ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։