Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանից
Հունիսի 19, 2025

Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանից

ԼՂ–ից բռնի տեղահանվածների Կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40 հազարական դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարման գործընթացը նախատեսված է մեկնարկել երկուշաբթի օրվանից։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԱՍՄ նախարարությունը:

«Կառավարության վաղը կայանալիք նիստում նախատեսված է ՀՀ պետական բյուջեով 2025 թ. համար նախատեսված գումարից 3 մլրդ դրամը տեղափոխել 1-ին կիսամյակ՝ անհրաճեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ բյուջեի այս վերաբաշխման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ տեղի ունեցող քննարկումներն ու հանդիպումները, ապրիլի 30–ին N 526-Լ որոշմամբ անցումային հնարավորություն ընձեռեց 40 հազար դրամ աջակցության շահառու չհանդիսացող 18-62 տարեկան և խոցելիություն չունեցող անձանց 2 ամիս ժամկետով ներառվել հաստատված որոշման շահառուների խմբում, որի արդյունքում նրանք ապրիլ ամսին ստացան 40 հազարական դրամ, ինչպես նաև կշարունակեն ստանալ մայիս ամսվա համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

ԵՄ երկրները համաձայնել են ստեղծել 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամ

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան

ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ

Ավարտվել է Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարին

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին

Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»

Հայաստանի լիարժեք վարչապետն եմ. Փաշինյան. Տեսանյութ

Պեսկովը դիմել է Ուկրաինային

Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելություն կտա միայն 30 տարի հետո

Բուշերին հարվածելու մասին նույնիսկ ակնարկ չպետք է լինի․ «Ռոսատոմ»-ը Իսրայելի իշխանություններին

Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը