Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում. Փաշինյան
Հունիսի 19, 2025

Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում. Փաշինյան

Ասում են՝ միջամտություն եկեղեցու ներքին գործերին. Հայ առաքելական եկեղեցու հետևորդները  միջամտում են եկեղեցու ներքին գործերին, ո՞նց կարող է այդպիսի բան ասել. դա հավատավոր մարդկանց եկեղեցին է։ Այդ մասին, այսօր՝ հունիսի 19–ին, Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Երբ որ իրենք դա պատկերացնում են որպես մի կլանի սեփականություն։ Մոմի գործը Կտրիճի աղբորն է, այն բանի գործը, թե ով ձեռնադրվի, ով չձեռնադրվի, կաթողիկոսի քրոջ որդին պիտի բան անի։ Դուք պղծել եք եկեղեցին, դարձրել եք մի հատ, ասենք, ՍՊԸ, բայց ՍՊԸ-ն հարգելի գործունեություն է, ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիստոսը ասում է Նոր Կտակարանում։ 

Հաջորդը, հին խոսույթ կա, որ այդպես են անում, որովհետև թուրքերն ու ադրբեջանցիներին են այդպես ուզել։ Սա մեր իրականության ամենախոշոր և ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է։ Էն ժամանակ  մենք էլ էինք տրվում էդ խոսույթին, ասում էին՝ լավ, եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև դե թուրքերն ու ադրբեջանցիները լսում են, դե դա գաղտնիք է։ Եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք, և այլն»,–ասաց նա։ 

Փաշինյանը նաեւ հայտարարեց. «Երբ ես խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, ես մի հատ ուրիշ բան էլ եմ հասկացել, որ մենք աշխարհն ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք։

Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը և մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում, մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես, էս որտե՞ղ է ընկել։ Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկություն է, որ ներդրված է։ Չե՞ք տեսնում էս ինչ են խոսում, Այն, ինչ խոսում են, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի, ամբողջը արտաքին խոսույթներից ծաղկաքաղ է, որը բերվում է այս ամբիոն և այս ամբիոնից մատուցվում է։ 

Ընդդիմադիր պատգամավորն ասում է ասեք ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել, ինչ եմ ուզում մեր ժողովրդից՝ ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։, ես բազմիցս ասել եմ, որ երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ, ոչ մեկ չի ասում այդ ինչ ասեցիր, որովհետև մենք աշխարհի ընկալման, մեր սեփական բանաձևերը չունենք։ Սրանում է պրոբլեմը։ 

Դա է պատճառը, որ աշխարհի մեր ընկալումը այն է, որ աշխարհը մի հատ ծայրահեղ, անարդար վայր է։ Իսկ կարո՞ղ է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը, մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները, որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես և անընդհատ վրաերթի ես ենթարկվում, աայդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է, դու չես հասկանում, ինչի՞ են քո վրայով անընդհատ մեքենա քշում։ 

Ասում ես՝ Աստված, ու՞ր ես նայում, Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես կանոնները»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչո՞ւ ՌԴ-ն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին իսկ օրերից չօգտագործեց Հայաստանով անցնող ճանապարհը

Իրանը Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել

Իմպիչմենտին կմիանանք, եթե «Պատիվ ունեմ»-ը համաձայնվի՝ փոխվարչապետի պաշտոնները մենք նշանակենք

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան

Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը

«Ռոսատոմ»-ն աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից

ԱՄՆ B-2 ռմբակոծիչները պատրաստ են հարվածել Իրանի ստորգետնյա օբյեկտներին

Չինաստանը երկու հետախուզական ռազմանավ է մտցրել Պարսից ծոց

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

Կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները

Նիկոլ Փաշինյանը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով

Որպես ՌԴ քաղաքացի և գործարար, Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն է տրամադրվելու. Զախարովա

Հորմուզի նեղուցում նավթի փոխադրման սակագներն Իրանի վրա հարվածներից հետո կրկնապատկվել են. FT

Դոլարի փոխարժեքը աճել է. փոխարժեքները հունիսի 19-ին

Հայկական «քաղաքական դաշտն» իր այլասերված տեսքով վերականգնման ենթակա չէ․ Արմեն Այվազյան