Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բանաստեղծ Աբդուլռահիմ Քարաքոչի բանաստեղծությամբ, որն ըստ Էրդողանի, «Քարաքոչը գրել է անմիջապես Խոջալուի կոտորածից հետո և նվիրված է Ղարաբաղին»։
Բանաստեղծությունից հետո Էրդողանը շարունակել է․ «Սրանից դեռ 30 տարի առաջ մեր բանաստեղծն ասել էր․ «այսպես եղել է, այսպես չի մնալու»։ Աստված, 30 տարի տևած բռնազավթումից և բռնությունից հետո մեզ արժանի դարձրեց իմ Իլհամ եղբոր գլխավոր հրամանատարությամբ Ղարաբաղի ազատագրությանը»։Էրդողանը հիշեցրել է, որ 3 շաբաթ առաջ՝ մայիսի 28-ին եղել են Լաչինում (Բերձոր), որտեղ մասնակցել են օդանավակայանի բացմանը։
«Բռնազավթումից ազատագրելուց հետո Ղարաբաղի բոլոր անկյուններում մեծ թափով շարունակվում է զարգացումը և շինարարությունը/վերականգնումը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև, Ալլահի կամքով, խաղաղության հաստատումով այս քայլերը կարագանան/թափ կստանան»,-պնդել է Էրդողանը։