Հայկական «քաղաքական դաշտն» իր այլասերված տեսքով վերականգնման ենթակա չէ․ Արմեն Այվազյան
Հունիսի 19, 2025

Հայկական «քաղաքական դաշտն» իր այլասերված տեսքով վերականգնման ենթակա չէ․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ օրվա ընթացքում ստիպված ես հայացքդ կտրել պատերազմական իրադարձությունները լուսաբանող միջազգային լրահոսից ու վերլուծություններից և աչքդ ընկնում է հայկական «քաղաքական դաշտում» շարունակվող թամաշային խրախճանքներին, առաջին տպավորությունն այն է, թե սա իրականություն չէ, այլ ինչ-որ գիտաֆանտաստիկ ուտոպիա՝ մի փչացած, ճռռացող կարուսել, որը ոչ մի կերպ կանգ չի առնում։ Իսկ այդ կարուսելի շուրջն ընկնում են հրթիռներ, պայթում են շենքեր, դատարկվում են քաղաքներ...

Կարուսելի ուղևորները ոչինչ չեն նկատում. հայհոյում են միմյանց, հետո գրկախառնվում, նորից հայհոյում, կենացներ խմում՝ և այդպես՝ շարունակ...

Հայկական «քաղաքական դաշտը» իր ներկա այլասերված տեսքով վերականգնման ենթակա չէ։ Այն պետք է պարզապես ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ։ Այդ դաշտում գործող կերպարների մի մասին հարկ է ուղարկել ուղղիչ աշխատանքների՝ ոմանց՝ բանտ, մյուսներին՝ օգտակար մասնագիտություն սովորելու։

Իսկ այդ վայրում պետք է ստեղծվի բոլորովին նոր, ՀԱՅԿԱԿԱՆ կառույց՝ պատասխանատու, գիտակից և հայրենաշունչ մասնակիցներով ու ղեկավարներով, ովքեր տեսնում են իրականությունը բաց աչքերով։ Ովքեր հասկանում են, որ պատերազմը ոչ թե լեզվակռիվ է կամ սերիալ, այլ հարց՝ երկրիդ լինելո՞ւ, թե չլինելու մասին»

Rate this item
(0 votes)

Լրահոս