ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը
Հունիսի 22, 2025

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ամերիկյան վիզա ստանալու համար սոցիալական ցանցերի օգտահաշիվները ստուգման համար բաց պահելու պահանջը կտարածվի ոչ միայն ուսանողների, այլև վիզայի բոլոր դիմորդների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն վերսկսում է ուսանողական վիզաների համար դիմող օտարերկրացիների կասեցված գործընթացը, սակայն բոլոր դիմորդները պարտավոր կլինեն բացել իրենց սոցիալական ցանցերի օգտահաշիվները կառավարության կողմից ստուգման համար։ Լևիթը շեշտել է, որ  սոցիալական ցանցերի էջերի ավելի խիստ ստուգումները կազդեն ԱՄՆ վիզաների բոլոր դիմորդների վրա:

«Դա կազդի բոլոր օտարերկրյա վիզաների վրա։ Այո, ինչպես գիտեք, նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր։ Կարծում եմ, դա առաջին կատարողական հրամանագրերից մեկն էր, որը նա ստորագրել է նախագահության առաջին շաբաթվա ընթացքում՝ այստեղ՝ Միացյալ Նահանգներում, բոլոր վիզաների համար մեր ստուգման պահանջները և մեր ստուգման համակարգը խստացնելու նպատակով։ Նա հանձնարարել է պետքարտուղարին անել դա։ Ինչպես բոլորդ գիտեք, վերջերս այդ ստուգման գործընթացում որոշակի դադար է եղել, մասնավորապես որոշակի երկրներից ուսանողների համար։ Սակայն ստուգումը շարունակվում է և այն ավելի խիստ է, քան երբևէ», – Լևիթի խոսքերն է մեջբերում ABC News-ը։

Ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցները պետք է նույնականացնեն այն դիմորդներին, ովքեր աջակցում են ահաբեկիչներին սոցիալական ցանցերում, հակասեմական հայտարարություններ են անում կամ կապված են ԱՄՆ անվտանգությանը սպառնացող վտանգների հետ: Վաշինգտոնի վարչակազմը մայիսի վերջին կասեցրել էր ուսանողական վիզաների համար նոր հարցազրույցները: POLITICO թերթը պարզաբանել էր, որ այս քայլը կապված է դիմորդների սոցիալական ցանցերի պարտադիր ստուգման ներդրման հնարավորության քննարկումների հետ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան