Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ․
Հարգելի և դիմացկուն իրանի ժողովուրդ, ԱՄՆ հանցագործ ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետության խաղաղ ատոմային օբյեկտների դեմ ակնհայտ ռազմական հարձակման և միջազգային իրավունքի բացահայտ խախտման հետևանքով, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի որոշմամբ և Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարական շտաբի ղեկավարությամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ «Աբա Աբդալլահ Հոսեյն» սուրբ նշանաբանով, «Բաշարաթ ալ-Ֆաթհ» անվան գործողությանբ, հզոր և ուժգին հրթիռային հարված է հասցրել Կատարի Ալ-Ադիդ ռազմաբազայի վրա:
Այս ռազմաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարական կենտրոնն է և ԱՄՆ ահաբեկչական բանակի ռազմավարական գլխավոր շտապը Արևմտյան Ասիաում։
Իրանի զինված ուժերի զավակների վճռական գործողության ուղերձը Սպիտակ տան և նրա դաշնակիցների համար հստակ ու միանշանակ է.
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ապավինելով Ամենակարող Աստծուն և իր հավատացյալ և փառավոր ժողովրդին, ոչ մի դեպքում առանց պատասխան չի թողնի իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ցանկացած ոտնձգությանը»:
️Ամերիկյան թշնամու ագրեսիան բոլորին պարզ ցույց տվեց, որ սիոնիստական դավադրությունը ընդամենը ԱՄՆ-ի ծրագրի շարունակությունն է: Հետևաբար ընդգծում ենք, որ այս ազգային պաշտպանության շրջանակում ԱՄՆ-ի շարժական ռազմական բազաներն ու թիրախները տարածաշրջանում ոչ միայն ուժի կենտրոն չեն, այլ այս պատերազմող ռեժիմի մեծ թուլության կետրոններն են ու նրա «Աքիլեսյան գարշապարը»:
Սուրբ Մոհարամի և Աշուրայի առաջնորդ՝ Հոսեյնի սգո ամսվա նախաշեմին, կրկին զգուշացնում ենք Իսլամական Իրանի թշնամիներին, որ «հարվածիր ու փախիր» դարաշրջանը ավարտվել է, և Իրանի հզոր ժողովրդական զինված ուժերի վճռականությունն այն է, որ ցանկացած չարագործության պատճառ կդառնա ԱՄՆ-ի ռազմական կառուցվածքի արագ փլուզմանը, նրանց նվաստացուցիչ փախուստին Արևմտյան Ասիայից և ի կատար ածման իսլամական ու ազատասեր ազգերի ընդհանուր իղձին՝ սիոնիստական քաղցկեղային ուռուցքի վերացմանը: