Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ կապի մեջ կասկածվող 160 զինվորականի
Հունիսի 24, 2025

Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ կապի մեջ կասկածվող 160 զինվորականի

 Թուրքիայի ուժայիններն այսօր ձերբակալել են 158 զինվորականների, որոնք կասկածվում են արդեն հանգուցյալ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ, Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակև արգելված է) հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին, ըստ Սպուտնիկ Արմենիայի, հաղորդում է Millitet թերթը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի կեսերին թուրք ուժայինները գործողություն էին իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել էին ավելի քան հարյուր մարդ՝ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով։
 
«FETÖ-ի գործունեության համատեղ քննչական գործողությունների շրջանակներում Ստամբուլի և Իզմիրի գլխավոր դատախազությունները Թուրքիայի 41 նահանգներում ձերբակալման օրդերներ են տվել 176 զինվորականների նկատմամբ, որոնցից 158-ն արդեն ձերբակալվել են (հունիսի 23–ին – խմբ․)։ Բացի այդ, Ստամբուլում և ևս 13 նահանգներում ձերբակալվել է ոստիկանության շարքերից 21 կասկածյալ։ Նրանցից 13-ը դեռ ծառայում են և կասկածվում են Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ», – նշված է հայտարարության մեջ։
 
Զինվորականների մեծ մասը ծառայում է ցամաքային զորքերում։
Ստամբուլի դատախազությունը նկատում է, որ «FETÖ-ն մնում է ահաբեկչական խմբավորում, որը ներկայացնում է ամենամեծ վտանգը սահմանադրական կարգի և պետության գոյության համար»։ Իշխանությունների տվյալներով՝ 2016 թվականից ի վեր ձերբակալվել է գրեթե 26 հազար զինվորական, որոնք կասկածվում են խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ։ Նրանցից ավելի քան 9 հազարը կալանավորվել են։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենի FETÖ կազմակերպությունը մեղադրում են (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ պաշտոնանկ արվել շուրջ 150 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ։ Ինքը՝ Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր դեմ առաջադրված մեղադրանքները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար. Մասուդ Փեզեշքիան

Թեհրանում, Համադանում և Շիրազում ակտիվացել են Իրանի ՀՕՊ համակարգերը

Ինչ հետևանքներ կունենա Իրանի պարտությունը Հայաստանի համար. քաղաքագետը սցենարներ է թվարկում

Իրանը Ռուսաստանից նոր ՀՕՊ համակարգեր է խնդրել. The Wall Street Journal

Իրանը Ռուսաստանից նոր ՀՕՊ համակարգեր է խնդրել. The Wall Street Journal

Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին

Թրամփը հասել է նրան, ինչն ԱՄՆ ոչ մի այլ նախագահ չէր կարող պատկերացնել. Սպիտակ տուն

Իրանին հարվածելու համար Թրամփին իմպիչմենտ է սպառնում

ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է արել հայկական դրամի և դոլարի փոխարժեքի վերաբերյալ

Իսրայելը հայտարարել է, որ Իրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային չվերթների համար

Որքան կկազմի Հայաստանի տնտեսական աճը. Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է արել

Իսրայելն ամբողջությամբ կբացի օդային տարածքը

«Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե