Իսրայելը հստակորեն խախտել է հրադադարը՝ հարձակվելով Իրանում մի քանի թիրախների վրա, հաղորդում է Press TV-ն։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ երկրի մայրաքաղաք Թեհրանի հյուսիսում տեղի է ունեցել երկու պայթյուն։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի գրառումներ էր արել սոցիալական ցանցերում և մի շարք հայտարարություններ արել, որոնցից հետո նշել էր, որ Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա և ետ կշրջի իր ինքնաթիռները։