Էշերը խառնաշփոթ են առաջացրել աղբի պատճառով
Հունիսի 26, 2025

Էշերը խառնաշփոթ են առաջացրել աղբի պատճառով

Մեծ Բրիտանիայի Հեմփշիր կոմսության Նյու Ֆորեստ ազգային պարկում էշերը խաթարել են աղբի տեսակավորման գործընթացը։ Ինչպես գրում է The Guardian-ը, կենդանիները հարձակվում են նոր տեղադրված սննդային թափոնների կոնտեյներների վրա՝ շրջելով և տարածելով աղբը փողոցներում։ Տեղացիների խոսքով՝ այժմ ճանապարհներին ստեղծվել է խառնաշփոթ, և կենդանիները ազատորեն շրջում են թափված մնացորդների մեջ։

Պարկի բնակիչները փորձում են կանխել իրավիճակը՝ կոչ անելով միմյանց աղբամանները պահել փակ տարածքներում, ոչ թե դարպասների առաջ։ Ներկայում պարկում ապրում է մոտ 200 էշ, որոնք համարվում են տեղի էկոհամակարգի կարևոր բաղադրիչ։ Սակայն սննդային թափոնների հասանելիությունը կարող է վտանգել նրանց առողջությունը՝ ներառյալ Աֆրիկյան խոզի ժանտախտով վարակվելու ռիսկը։

Ավելի վաղ Անգլիայի Կորնուոլի կոմսությունում գտնվող Գուլվալ գյուղում գլուխ էր բարձրացրել ճահճահավերի գաղութը, որոնք վնասում էին տեղացիների ավտոմեքենաները։

Rate this item
(0 votes)

Լրահոս