Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը
Հունիսի 26, 2025

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը

Իրանի իշխանությունները հունիսի 25-ին վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ժ

Ըստ Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակի՝ երկրի արևելյան հատվածի օդային տարածքը վերաբացվել է ներքին, միջազգային և տրանզիտ չվերթերի համար։

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ռազմական և քաղաքացիական հատվածների միջև համակարգող կոմիտեի որոշման հիման վրա և երկրի ներկայիս պայմաններում անվտանգության գնահատումներ անցկացնելուց հետո, օդային երթևեկությունն աստիճանաբար բնականոն վիճակի վերադարձնելու և ավիացիոն անվտանգությունն ու պաշտպանությունը լիովին ապահովելու նպատակով՝ երկրի արևելյան կեսի օդային տարածքը վերաբացվել է տրանզիտ, ինչպես նաև ներքին և միջազգային թռիչքների համար», - հայտնել է խոսնակ Մաջիդ Ախուանը։

Հայտարարության համաձայն՝ երկրի հյուսիսային, հարավային և արևմտյան շրջաններում գտնվող բոլոր օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ներքին և միջազգային չվերթեր չեն իրականացվելու մինչև հետագա ծանուցում։

Իրանի առողջապահության նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ Իսրայել-Իրան 12-օրյա հակամարտության սկզբից ի վեր Իրանում զոհվել է 627 մարդ, վիրավորվել՝ 4935-ը։ Վիրավորներից 4196-ը բուժում են ստացել հիվանդանոցներում և դուրս են գրվել։ Հարձակումների հետևանքով վնասվել է յոթ հիվանդանոց, չորս առողջապահական բաժանմունք և 11 շտապօգնության մեքենա։

Իսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ 1,472-ը: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «պարտադրված հրապարակային հարցում» է արել իր նախկին գործընկերներին

Սաբրինա Քարփենթերը բացահայտել է «Man’s Best Friend» ալբոմի ալտերնատիվ շապիկը, որը «Աստծո կողմից հաստատված» է

«Էդ ստահակը իմ ժողովրդին անասու՞ն էր անվանել. իրենց կողմնակիցներին էլ բաժանում են բջերի ու էշերի». Պապոյանը՝ չբացառեց, որ ՀՅԴ–ն կասեցվի

Իրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ

Արտահոսքի պատճառով Սպիտակ տունը ցանկանում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին. Axios

Լեոնարդո ԴիԿապրիոն ու Վիտտորիա Չերետին մասնակցելու են Ջեֆ Բեզոսի հարսանիքին

Էրդողանն ընդունե՞լ է Փաշինյանի առաջարկը և կգա՞ Հայաստան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր

Եթե Պուտինը գա, Թրամփը ևս կմասնակցի Ուկրաինայի հարցով Թուրքիայում բանակցություններին. Էրդողան

Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված լրատվամիջոցն ակնարկում է ՀՀ իշխանություններին քրեորեն պատժելի դարձնել «Արցախ» բառի կիրառումը. ադրբեջանագետ

Դատարանի դիմաց երեկ տասնյակ հոգևորականներ պետք է լինեին, բայց նրանք չկային․ Հերթը Եկեղեցունն է, Վեհափառ Հայրապետինը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ինձ էլ ձերբակալեք». Նիկիտա Սիմոնյանն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին և Կաթողիկոսին

16-ամյա տղայի կյանքը փրկվել է․ ինչ է կատարվել Արարատում