ՀԷՑ-ի պետականացումը մասնավոր բիզնեսի խլում չէ, մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են: Այս մասին ճոպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են: «Այն ինչ որ տեղի կունենա բացառապես մեր օրեսնդրությամբ սահմանված է: Ո՞րն է ամենակարևորը՝ պետությունը, ժողովուրդը, հանրությունը, մենք այդ կարևորության տրամաբանությամբ պետք է չարժվենք: Չենք կարող մեկ մարդու շահը գերադասենք մնացած մարդկանց շահերից: Մենք չենք կարող մեկ մարդու ասել՝ դու ինչ ուզես կարող ես անել, և, օրինակ, հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, գումարներ կորցնեն, 100 հազարավոր մարդիկ մնան առանց լույս, պետական համակարգը պարալիզացվի, որովհետև երեկ էկոնոմիկայի նախարարությունում հոսանքը կես ժամը մեկ անջատվում էր»,- ասաց Պապոյանը:
Ճշտող հարցին՝ իրենք ի՞նչ են պատրաստվում անել, որ այդ անջատումները չլինեն, նա ասաց. «Կլինի նախագիծը ԱԺ-ում այդ բոլոր հարցերի պատասխաններն էլ կլինեն, համապատասխան մեխանիզմ է ներկայացվելու»: