Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ Հունգարիային հաջողվել է «կանգնեցնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին»։
«Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կնշանակեր, որ մենք կոչնչացնեինք ինքներս մեզ», ասել է նա։
«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ է Ուկրաինան այսօր, որքան են նրա սահմանները։ Այս վտանգը նախկինում էլ գոյություն ուներ նախկին խորհրդային դաշինքի երկրներում։ Սկզբում այս երկրները ընդունվեցին ՆԱՏՕ, քանի որ ՆԱՏՕ-ն կարող էր երաշխավորել այդ սահմանները։ Այնուհետև Եվրամիությունը ընդունեց մյուս ներգրավված երկրներին», -ասել է Օրբանը՝ հավելելով, որ Ուկրաինան չի կարող ընդունվել ՆԱՏՕ, քանի որ դա կնշանակեր անհապաղ պատերազմ։