«Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին». ԱԱԾ
Հունիսի 27, 2025

«Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին». ԱԱԾ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ–ն։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Համախմբվել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու․ Հայ Ազգային Կոնգրես

Կարծում եմ արդար կլինի, որ Կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան․ Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը

Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվեց Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ

Մի խումբ անձինք բերման են ենթարկել քրեական վարույթի շրջանակներում. ՆԳՆ

Կասեցրեցինք Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին․ Վիկտոր Օրբան

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա 2 խոչընդոտ․ Ալիևի ներկայացուցիչ

Միքայել Սրբազանը մտավ Քննչական կոմիտե. ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները նրա ուղեկցեցին ներս. Ուղիղ

Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին. Փաշինյան

Արևմտյան Ադրբեջանն Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար. Իրանի դեսպան

Քննչական կոմիտեի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են. սպասում են Աջապահյանին (ուղիղ)

Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում. Բախումներ չեն լինելու. Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտն իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է և Վեհարանը հանձնելու է Վեհի. Փաշինյան

Ռուսաստանը նամակ կուղարկի Հայաստանին

ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին

Իրանը ավիաչվերթերի չեղարկումը երկրի մի մասով երկարաձգել է մինչև հունիսի 28-ը