Այս պահին Երևանում Քննչական կոմիտեի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, որոնք մի քանի շարքով պատ կազմած կանգնել են կոմիտեի մուտքի մոտ։
Շուտով ՔԿ կհասնի Միքայել Սրբազանը։
Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը Էջմիածնցի ոտքով շարժվել է դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։
Քաղաքացիները թույլ չէին տալիս, որ նա ինքնակամ ներկայանա Քննչական կոմիտե։ Նրանք փակել էին Մայր Աթոռի դարպասները և փորձում էին կրկին Միքայել Սրբազանին ուղեկցել Վեհարան։ Սակայն Սրբազանը հոգևորականների ու քաղաքացիների հետ երթով շարժվեց դեպի Քննչական կոմիտե։