Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
Հունիսի 27, 2025

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել․ «Հունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։
Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել Քննչական կոմիտե և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները և ներկա հոգևորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը:
Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի։
Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի նախագահը կարևորել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը

Դրանք լիովին հակադիր են. Պուտինը՝ Կիևի և Մոսկվայի խաղաղության հուշագրերի մասին

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Իրանը խոշոր ռազմական գործարք է կնքում Չինաստանի հետ, որում ներառված են 40 հատ J-10 կործանիչներ․ Անցում ռուսական վեկտորից՝ հօգուտ չինական լուծումների

Ամերիկյան բիզնեսն ազդարարում է ռուսական շուկա վերադառնալու ցանկության մասին․ Պուտին

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հնարավոր էներգետիկ համագործակցության ուղիները

Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները. Մայր Աթոռ

Սոչիի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։

«Դուք աշխատում եք մեր թշնամիների համար». Սոբհանին պահանջել է, որ «Ազատության» լրագրողը հեռանա դահլիճից

Համախմբվել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու․ Հայ Ազգային Կոնգրես

Կարծում եմ արդար կլինի, որ Կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան․ Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը

Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվեց Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ

Մի խումբ անձինք բերման են ենթարկել քրեական վարույթի շրջանակներում. ՆԳՆ

Կասեցրեցինք Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին․ Վիկտոր Օրբան