Հայաստան միջուկային վառելիքի թափոն չի տեղափոխվել. նախարարությունը հերքում է լուրը
Հունիսի 28, 2025

Հայաստան միջուկային վառելիքի թափոն չի տեղափոխվել. նախարարությունը հերքում է լուրը

Հայաստան միջուկային վառելիքի թափոն չի տեղափոխվել։ Այս հայտարարությունն արել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունը։

«Մամուլում տարածված «Ֆրանսիական «Orano» ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ի դեպ, մամուլի տվյալ հրապարակման մեջ նշված է, որ «Orano» ընկերությունը վտանգավոր թափոններ է արտահանում Հայաստան, որը ֆինանսավորում է ՀՀ վարչապետի հետ կապ ունեցող մի հիմնադրամ։

Այս թեմային ֆեյսբուքյան գրառումներով անդրադարձել և լուրը հերքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և ՔՊ մի շարք պատգամավորներ։

Նշենք, որ 2019 թ. մարտի 6–ին այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր միջուկային էներգիայի ոլորտի ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի միջուկային էներգիայի հանձնաժողովի և ֆրանսիական «Orano» (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը խոսվել էր միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունների մասին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային չվերթերի համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Միքայել Սրբազանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում. Մայր Աթոռ

Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացը նախօրեին չէր էլ մեկնարկել․ Ամոթ չի բա սա․ Մելիք-Շահնազարյան

Facebook-ը արգելափակել է Փաշինյանի գրառումը Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի մասին

Պեկինը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը. մանրամասներ Միրզոյան-Յի հանդիպումից

Ակումբային ԱԱ․ 1/8-րդ եզրափակչի խաղերի ժամանակացույցը

Հայաստան միջուկային վառելիքի թափոն չի տեղափոխվել. նախարարությունը հերքում է լուրը

Աննա Հակոբյանի մասնակցությամբ վերջին՝ «Կրթվելը նորաձեւ է» հանդիպումը Երևանում. Տեսանյութ

Իրանը չի հապաղի բացահայտել իր իրական հնարավորությունները․ Արաղչին՝ Թրամփին

Ո՞վ կարող է դառնալ նոր Ջեյմս Բոնդը

Բաքուն Մոսկվայից Եկատերինբուրգում ադրբեջանցիների զոհվելու հետ կապված՝ բացատրություններ է պահանջել

Կանգ առնել, այլապես այս ճանապարհը մեզ անդունդը կտանի. Երուսաղեմի հայոց պատրիարք

Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում է հիբրիդային պшտերազմը․ Նազելի Բաղդասարյան