Միքայել Սրբազանը հոգեւոր առաջնորդ է, վարչապետից էլ բարձր է. հոգեւորականները դժգոհ են որոշումից
Հունիսի 28, 2025

Միքայել Սրբազանը հոգեւոր առաջնորդ է, վարչապետից էլ բարձր է. հոգեւորականները դժգոհ են որոշումից

Դատարանի բակում հավաքված հոգեւորականները դժգոհ են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու որոշումից։

«Դուք ում եք ծառայում ընդհանրապես, Միքայել Սրբազանն արքեպիսկոպոս է, վարչապետից էլ բարձր է, հոգեւոր առաջնորդ է»,– ասաց հոգեւորականներից մեկը։

Մյուսն էլ նշեց. «Ոչ մեկս հավերժ չենք, մի օր բոլորս էլ մեռնելու ենք, նույն դատավորը էս ամեն ինչը պիտի հիշի հոգին տալուց»։

Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս