Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա
Հուլիսի 03, 2025

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում  չզեկուցվող հարցերի թվում ընդունեց 2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշումը։

Քվոտան նախատեսվում է ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի, քոշմորուքի, արմատային նեխուրի, ամսական բողկի, վարունգների և մանրավարունգների համար։

Որոշման մեջ նշվում է, որ 2025 թ. մայիսի 15–ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը, որով էլ կարգավորվում են քվոտաների տրամադրումը։

«2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Նպատակը` ԵԱՏՄ որոշման պահանջների ապահովումն է, գործարար միջավայրի բարելավումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման մեջ նաև նշվում է, որ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է ըստ պատմական և ոչ պատմական գնորդների։ Իրանի հետ առևտրային փոխհարաբերությունները համարվում են պատմական` հաշվի առնելով վերջին 3 տարվա ընթացքում Իրանից ՀՀ տարածք ներմուծված տվյալ ապրանքի միջին ծավալը։

Ըստ այդմ` Իրանից ՀՀ ներմուծված վերոնշյալ ապրանքների համար սահմանվում է քվոտա` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսի չափով (ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալը 25 տոկոս է):

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ. ՆԳՆ

Շուտով կտեսնեք հավաքական լիդերությամբ միավոր. մենք արդեն բանակցություններ վարում ենք. Լևոն Զուրաբյան

Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը. Փաշինյան

Հուլիսի 1-ից ավտոմեքենաների տեխզննման համար գույքահարկ վճարելու պարտավորությունը հանվել է․ պատգամավոր

Դուբայում կայանալիք հանդիպումն ավելի շատ դատարկ երկխոսության իմիտացիա է լինելու. Արտակ Զաքարյան

Իրանում չեն բացառել Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայումը

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է կարկուտ. Եղանակը Հայաստանում

ԱՄՆ դատարանը կասեցրել է միգրանտների վերաբերյալ Թրամփի հրամանը. «Նախագահը գերազանցել է իր լիազորությունները»

«Շիշ նետողը». Աղազարյանն իր համար նոր մականուն առաջարկեց

Սրբուհի Գալյանը բացատրեց, թե ինչպես է լուծվելու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում անելու հարցը

Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Իրանի և Սիրիայի հարցով․ լրատվամիջոց

«Շուշիի ժպիտներ» լուսանկարի զույգ բալիկներից մեկին արյուն է պետք. օգնության կոչ

Վաշինգտոնը 60 հազար դոլար է հատկացրել ՀԱԵ–ի և ՌԴ–ի հարաբերությունների ուսումնասիրության համար․ RT

Ինձ խնդրում են վերադառնալ քաղաքականություն․ Բայդեն

Փաշինյանը սպառնում է ՀԷՑ աշխատակիցներին, դա նորմա՞լ է․ հարց՝ Գալյանին