Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Իրանի և Սիրիայի հարցով․ լրատվամիջոց
Հուլիսի 04, 2025

Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Իրանի և Սիրիայի հարցով․ լրատվամիջոց

Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո իսրայելցի պաշտոնյաները Մոսկվայում բանակցություններ են սկսել բարձրաստիճան դիվանագետների հետ՝ Իրանի և Սիրիայի հակամարտություններին Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ, հաղորդում է Israel National News-ը։ 

«Kan News»-ի տվյալներով՝ Իսրայելն ընդունել է Ռուսաստանի առաջարկը՝ որպես միջնորդ հանդես գալու իր և Իրանի միջև։ Նպատակն է օգտագործել ռուսներին՝ Իրանում և Սիրիայում դիվանագիտական լուծման հասնելու համար։ 

Միաժամանակ, Իսրայելը ցանկանում է համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ Իրանի հարցում և վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչպես սպասվում է, հաջորդ շաբաթ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ այդ հարցը քննարկելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս