Օգոստոսի 1-ից տրանսպորտի QR կոդի թղթային տարբերակն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից. Տեսանյութ
Հուլիսի 04, 2025

Օգոստոսի 1-ից տրանսպորտի QR կոդի թղթային տարբերակն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից. Տեսանյութ

Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները: QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը: Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով. Տրանսպորտային քարտ, Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերից, բացի ՎՏԲ-ից), Բջջային հավելված: Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝ Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից, Telcell սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից: Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: Սա հերթական քայլն է դեպի հարմարավետ, էկոլոգիապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ»,- հայտնում են քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը

Թրամփը մտադիր է մասնակցել 2028-ի ընտրություններին

Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք

Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքն արտոնված է. պաշտպանական խումբ

Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան

Սուրբ Էջմիածինն ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին. Բրազիլիայի թեմի առաջնորդ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ. Արմեն Դանիելյանն անփոփոխ թողեց  կալանքի որոշումը

ՔԿ-ն արձագանքել է Բագրատ Սրբազանին վերագրվող խոսակցությունը մոնտաժված լինելու մասին հրապարակմանը

Ստորագրությունները կան. Միքայել Սրբազանին էլ, Դավիթ Համբարձումյանին էլ կողմ ենք. Լևոն Քոչարյան

ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը «պատանդ» է դարձրել Մերձավոր Արևելքի ճակատագիրը. Իրանի նախագահը՝ օկnւպացված Ստեփանակերտում

«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են