Թրամփի հետ հանդիպում դեռևս չի պատրաստվում. Կրեմլ
Մայիսի 19, 2025

Թրամփի հետ հանդիպում դեռևս չի պատրաստվում. Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Նախագահը միանշանակ բաց է հանդիպման համար», - ասել է նա լրագրողներին:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն այսօր կայացած ճեպազրույցում ասել է, որ հանդիպումը, ի թիվս այլ բաների, կախված կլինի այսօրվա հեռախոսազրույցի արդյունքներից։

Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս չի պատրաստվում: Նա հիշեցրել է, որ ժամը 17:00-ին նախատեսված է նախագահների հեռախոսազրույցը: 

Այսօր՝ մայիսի 19-ին, տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այն նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին։

Rate this item
(0 votes)

Լրահոս