Պուտինը պարզեցրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգը
Մայիսի 17, 2025

Պուտինը պարզեցրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին։ 

Այսպիսով, տվյալ երկրների քաղաքացիների համար՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար չեն գործի Ռուսաստանի Դաշնությունում մշտական ​​բնակության, ռուսաց լեզվի և ռուսաց պատմության իմացության պարտադիր պահանջները:

Նրանք կարող են քաղաքացիություն ստանալու հայտը ներկայացնել իրենց երկրներում՝ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ​​ներկայացուցչություններ, իսկ Ռուսաստանում բնակվողները կարող են դիմել Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ՝ ըստ իրենց բնակության կամ գտնվելու վայրի:

Rate this item
(0 votes)

Լրահոս