Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունն իսկապես առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք անընդունելի են Ուկրաինայի համար։
Այս մասին Ստամբուլում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Գեորգի Տիխին։
«Ռուսական պատվիրակությունը առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք մենք անընդունելի ենք համարում: Մենք ռուսների հետ բոլոր տեսակի բանակցությունների մեծ փորձ ունենք, հավատացեք, 2014 թվականից ի վեր: Բազմաթիվ փուլեր են եղել, ուստի ես կասեմ, որ ուկրաինական պատվիրակությունը լավ գիտի, թե ինչպես արձագանքել այն ամենին, ինչ կարող է հնչել այն կողմից»,- ասել է նա։
Ըստ Տիխիի՝ ուկրաինական պատվիրակությունը դրան «հանգիստ է արձագանքել»՝ ուրվագծելով սկզբունքային դիրքորոշում և հավատարիմ մնալով իր գծին։