Խանութից գողացել են «Իզի փեյ» վճարային տերմինալը
Մայիսի 15, 2025

Խանութից գողացել են «Իզի փեյ» վճարային տերմինալը

Մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆանարջյան 42 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից գողացել են 300 հազար դրամ գումար։

Պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 անձ, նշված հասցեից գողանալով վճարային տերմինալը, տեղափոխել են Ֆանարջյան 23 հասցեի մոտ գտնվող խոտածածկ տարածք և կոտրելով այն գողացել են գումարը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 10:40

Լրահոս

Ֆոտո

Թրամփը կքննարկի 2028-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկու հանդիպումը

Ուժգին երկրաշարժ Թուրքիայի մայրաքաղաքում

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն Անթալիայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռյուտե

Թրամփը «միամիտ» է. Փեզեշքիանը դատապարտել է մեղադրանքները Թեհրանի հասցեին

Մենք մոտ ենք գործարքին. Իրանի հետ շատ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար. Թրամփ

ՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ սկզբունքով. Զախարովա

Աբովյանում բախվել են «BYD»-ն, «Mitsubishi Grandis»-ը, «ՎԱԶ»-ը և «Mercedes»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

ԱՄՆ-ն կարող է Գազայի հատվածը վերածել ազատության գոտու. Թրամփ

Զելենսկին ուզում է «չեզոքացնել» Էրդողանին․ քաղաքագետ

Ես այստեղ եմ. դա հստակ ուղերձ է, իսկ ՌԴ պատվիրակությունը «բուտաֆորիա» է. Զելենսկի

ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով

Մայիսի 17-ից Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ՀՀ-ում վարորդը կունենա թվային վկայական. պլաստիկ քարտ չունենալը տուգանք չի առաջացնի