Որ վաղը պաշտոն չունենանք, կարողանալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչ կարողանում և անում ենք հիմա. Վահագն Ալեքսանյան
Մայիսի 15, 2025

Որ վաղը պաշտոն չունենանք, կարողանալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչ կարողանում և անում ենք հիմա. Վահագն Ալեքսանյան

Որ պահին մտավ այս դահլիճ, պատասխան է տալու իր արածների համար, սկզբում վերբալ պատասխան է տալիս, հետո արդեն՝ վերբալ պատասխանից կախված:

Ազգային ժողովում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին:

Հաճախ հնչող դիտարկմանը, թե ինչ են անելու իշխանական պատգամավորները, եթե մի օր պաշտոն չունենան, Ալեքսանյանը պատասխանեց. «Որ վաղը պաշտոն չունենանք, կարողանալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչ կարողանում և անում ենք հիմա:

Գիտե՞ք ինչու, որովհետև մենք հիմա ԱԱԾ-ին չենք ուղարկում, որ մեր սիրած աղջկան մոտեցող տղայի գլուխը ջարդի, որ մեր տղայական ու անձնական հարցերը լուծի: Մեր հարցերը էլի մենք ենք լուծում, էլի ինքներս ենք անում: Ոնց կարողանում ենք, լուծում ենք»:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 19:17

Լրահոս