Apple-ը մտադիր է բարձրացնել iPhone-ների գները. The Wall Street Journal
Հուլիսի 05, 2025

Apple-ը մտադիր է բարձրացնել iPhone-ների գները. The Wall Street Journal

Apple-ը դիտարկում է iPhone-ների նոր մոդելների գները բարձրացնելու հարցը, որը պետք է թողարկվի 2025 թվականի աշնանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի՝ Apple-ը զգուշանում է գների բարձրացումը կապել Չինաստանից, որտեղ հավաքվում են ընկերության սարքերի մեծ մասը, եկող ապրանքների վրա ԱՄՆ սահմանած մաքսատուրքերի հետ, ուստի փնտրում է այլ պատճառներ, որոնք կբացատրեն այդ քայլը։ 

Ինչպես նշում է WSJ-ը՝ ընկերությունը փորձում է iPhone-ների արժեքի բարձրացումը կապել նոր հնարավորությունների ներդրման և դիզայնի փոփոխությունների հետ։ Թերթը նշում է, որ նոր մոդելը կներառի սարքը ծայրահեղ բարակ պատյանով (այն կփոխարինի iPhone 16 Plus-ին)։

Ինչպես նշում է WSJ-ը՝ դեռևս ԱՄՆ-Չինաստան մաքսատուրքերի պատերազմի սկսվելուց առաջ Apple-ը ԱՄՆ շուկայի համար արտադրությունը տեղափոխել էր Հնդկաստան, սակայն նրա աղբյուրներն ասում են, որ դրա ամենաեկամտաբեր բարձրակարգ հեռախոսները, ինչպիսիք են Pro-ն և Pro Max-ը, հիմնականում արտադրվելու են Չինաստանում, քանի որ Հնդկաստանը դեռևս չի կարողանում դրանք արտադրել մեծ քանակությամբ: Apple-ը նաև ուսումնասիրում է iPhone-ի արտադրությունը ԱՄՆ տեղափոխելու հնարավորությունը, սակայն The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ դա տարիներ կպահանջի:

Apple-ն ավանդաբար աշնանը թողարկում է iPhone-ների նոր շարք: Ընթացիկ iPhone մոդելները ԱՄՆ-ում սկսվում են $799-ից iPhone 16-ի համար և $1,199-ից՝ iPhone 16 Pro Max-ի համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում հիմա էլ առատ ձյուն է տեղացել

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Թրամփը ստորագրել է հարկերի և ծախսերի լայնածավալ կրճատման մասին օրենքը

Նույնիսկ ԱՄՆ-ն չի կարողանա փրկել Նեթանյահուին․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը