Մեքսիկայի Վերակրուս նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ գնդակահարվել է Տեկիստեպեկի քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարա Գուտիերեսը։ Հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 11-ի երեկոյան՝ քաղաքում հանրային միջոցառման ժամանակ, որը հեռարձակվել է Facebook-ի ուղիղ եթերում:
Քաղաքական գործիչների, մասնավորապես՝ ՏԻՄ պաշտոնների թեկնածուների վրա հարձակումները Մեքսիկայում ընտրական գործընթացի ժամանակ սովորական են դարձել: Ըստ Data Cívica իրավապաշտպան կազմակերպության՝ անցյալ տարի երկրում ռեկորդային՝ 661 հարձակում է եղել քաղաքական գործունեության հետ կապված մարդկանց վրա: