Հռոմի Լևոն 14-րդ պապը կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին
Մայիսի 13, 2025

Հռոմի Լևոն 14-րդ պապը կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Վատիկանի կոնկլավի կողմից մայիսի 8-ին ընտրված Հռոմի Լևոն 14-րդ պապն անցկացրել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսը՝ կոչ անելով ազատ արձակել բանտարկված լրագրողներին։

Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ 

«Թույլ տվեք այսօր կրկնել եկեղեցու համերաշխությունը լրագրողների հետ, որոնք բանտարկված են ճշմարտությունը փնտրելու և հաղորդելու համար, միևնույն ժամանակ խնդրելով նրանց ազատ արձակումը», – ասել է Հռոմի պապը մայիսի 12-ին Վատիկանում կայացած ասուլիսի ժամանակ։

Լևոն 14-րդը, որը նախքան Հռոմի պապ դառնալը շատ ակտիվ էր սոցիալական հարթակներում, նաև լրագրողներին հիշեցրել է իրենց պարտականությունների մասին՝ զգուշացնելով նրանց չօգտագործել իրենց խոսքերն ատելություն սերմանելու համար:

«Խաղաղությունը սկսվում է մեզնից յուրաքանչյուրիցս՝ մյուսներին նայելու, մյուսներին լսելու և մյուսների հետ խոսելու մեր եղանակից։ Այս առումով մեր հաղորդակցվելու եղանակը հիմնարար նշանակություն ունի…. Եկեք հաղորդակցությունից հեռացնենք բոլոր նախապաշարմունքները և վրդովմունքը, ֆանատիզմը և նույնիսկ ատելությունը։ Եկեք այն ազատենք ագրեսիայից», – ասել է նա։

Լևոն 14-րդը շեշտել է պատերազմները լուսաբանող լրագրողների խիզախությունը՝ հավելելով, որ նրանք «պաշտպանում են արժանապատվությունը, արդարությունը և տեղեկացված լինելու մարդկանց իրավունքը», որովհետև միայն «տեղեկացված անհատները կարող են ազատ ընտրություն կատարել»։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների՝ 2024 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում ձերբակալված է եղել 550 լրագրող։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերումը

Մարգարիտա Սիմոնյանը Դոնալդ Թրամփին խորհուրդ է տալիս Ռուզվելտ ընթերցել

Եվրոպան նոր սահմանափակումներ է պատրաստում ռուսական նավերի համար. EUobserver

Մենք դադարեցրինք Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը, որը կարող էր վերածվել միջուկային պատերազմի. Թրամփ

Գերմանիան պատրաստ է ներկա գտնվել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին

Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով

Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The Times

Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանի դեմ հարվածները. Մոդի

Թրամփը օվալաձև սենյակում տեղադրել է իր արձանը

Հունգարիան դեմ է ՌԴ-ից էներգակիրների մատակարարումն արգելելու Եվրահանձնաժողովի ծրագրին. Օրբան

Հայաստանում սպասվում է սպառողական գների աճ 3 %-ի սահմաններում. ԵԱԶԲ

Հռոմի Լևոն 14-րդ պապը կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

ՆԳՆ-ն պարզել է զանգողի ինքնությունը

Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմ

Apple-ը մտադիր է բարձրացնել iPhone-ների գները. The Wall Street Journal