Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը
Մայիսի 11, 2025

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Հռոմի Լևոն 14–րդ պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականն ու բարեփոխումները:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Լևոն 14–րդ պապը կարդինալներին ասել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը թողել է «արժեքավոր ժառանգություն», որը պետք է շարունակվի։ 

Բոլոր կարդինալների հետ իր առաջին հանդիպմանը նա խնդրել է ավագ հոգևորականներին հաստատել իրենց հանձնառությունը 1960-ականներին Վատիկանի երկրորդ ժողովի կողմից ընդունված եկեղեցական խոշոր բարեփոխումներին։

Լևոն 14–րդ պապը նշել է, որ ընդհանուր առմամբ Ֆրանցիսկոս պապը, որը տեսլական ուներ՝ 1.4 մլրդ անդամ ունեցող եկեղեցին բացել դեպի ժամանակակից աշխարհը, թողել է ծառայությանը լիակատար նվիրվածության օրինակ:

«Եկեք ստանձնենք այս արժեքավոր ժառանգությունը և շարունակենք մեր ճանապարհորդությունը», – ասել է նորընտիր պապը կարդինալներին։

Կարդինալների կոնկլավը Հռոմի 267–րդ պապին ընտրեց մայիսի 8–ին: Լևոն 14–րդ պապը փոխարինում է Ֆրանցիսկոս պապին: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել էր սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: 88–ամյա Ֆրանցիսկոս պապին հուղարկավորել են ապրիլի 26–ին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի hակամարտության խաղաղ կարգավորման շուրջ երկխոսության համար, սակայն Մոսկվայի վրա ճնշում գործադրելն անօգուտ է. Պեսկով

Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

ԱՄՆ-ը և Ուկրաինան քննարկել են հրադադարի հարցը և խաղաղ կարգավորման հեռանկարը

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

Պատրաստ ենք հրադադարին արդեն երկուշաբթի օրը․ Ուկրաինայի ԱԳՆ

Արաղչին դատապարտել է Ստոկհոլմում Իրանի դեսպանության վրա հարձակումը

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի և Պաղեստինի նախագահները

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ hրադադարի շուրջ․ Թրամփ

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները․ Բայրամով

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են անում համաձայնել 30-օրյա հրադադարին

Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ինքնաթիռով մեկնել է Սյունիք

Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին