Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։
«Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակի օրվա մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք», - հայտնել է նա Telegram ալիքով։ Արաղչին ընդգծել է նաև, որ բանակցությունների ճշգրիտ ժամանակն ու վայրը կորոշի ընդունող կողմը։
Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Թեհրանը համաձայնել է մայիսի 11-ին Օմանում անցկացնել միջուկային բանակցությունների ևս մեկ փուլ ԱՄՆ-ի հետ։