Չնայած մեր քաղաքական հակասությունների՝ մենք հանդիպեցինք իմպիչմենտը նապատեսող մարդկանց հետ․ ՀԱԿ փոխնախագահ
Մայիսի 10, 2025

Չնայած մեր քաղաքական հակասությունների՝ մենք հանդիպեցինք իմպիչմենտը նապատեսող մարդկանց հետ․ ՀԱԿ փոխնախագահ

Չնայած մենք ունենք քաղաքական հակասություններ այն մարդկանց հետ, ովքեր իմպիչմենտը նախատեսում են, բայց մենք իրանց հետ հանդիպեցինք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում 168.am–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ես չեմ ցանկանում որևէ կերպ խանգարել, այստեղ հեչ կարևոր չէ՝ Հայ ազգային կոնգրեսը հավատում է այդ գործընթացի իրատեսությանը, թե՞ ոչ։ Հռչակված նպատակը վատ նպատակ չէ, այսինքն հիմա ամենակարևոր նպատակն է։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող կառավարել երկիրը։ Մենք տեսանք վերջին տեսարանները պառլամենտում, երբ ղժղժացող առնետի նման, «բազառնի բաբայի» նման է ինքն իրեն պահում պառլամենտում՝ հարձակվելով պատգամավորների վրա, որոնց հետ մենք էլ կարող է ունենանք քաղաքական տարբերություններ։ Կոնկրետ էդ պատգամավորը՝ Աննա Գրիգորյանը, շատ պարզ հարց էր տվել, ասել էր՝ ի՞նչ եք անում, կոռուպցիայի մասին խոսակցությունների վերաբերյալ, որոնք հնչել են մամուլում։ Եվ Փաշինյանը ընկավ ուղղակի ինչ-որ մի հատ կատակլիզմի մեջ, ինչ-որ մի փսիխոպատիկ նոպայի մեջ։

Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը կամ կորցնում է իր առանց այդ էլ չեղած հավասարակշռության վերջին կարողությունները, նշանակում է վիճակը շատ վատ է, որ ինքը արդեն տիրապետումը կորցնում է, կամ էլ մենք գործ ունենք ինչ-որ մի հիվանդության հետ, ինչ-որ մի հոգեկան խանգարման հետ, ու տեսնում ենք, թե այդ հիվանդությունը ոնց է առաջադիմում։ Մեր աչքի առաջ երևում է, որ նա իր շրջապատի կամ բժիշկների վերահսկողությունից արդեն դուրս է գալիս։ Հետևաբար սա նաև ազգային անվտանգության հարց է, որովհետև մենք չենք կարող հանգիստ զգալ, երբ Հայաստանը կառավարում է հոգեկան խանգարմունքի մեջ գտնվող, անհավասարակշռված մի անձ»,– հայտարարեց Լևոն Զուրաբյանը։

Նա նկատեց, որ սա անվտանգության հարց է. «Այդ մարդուն պետք է հեռացնել, իր շրջապատը դա պիտի նախաձեռներ։ Կան սահմանադրական մեխանիզմներ, երբ պետության ղեկավարը իր առողջական պատճառներով չի կարողանում ղեկավարել երկիրը, կամ նրա ղեկավարումը արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում, այդ մարդուն պետք է հեռացնի ոչ թե ընդդիմությունը, այլ պետական ինստիտուտների, իր շրջապատի, իր քաղաքական թիմի պարտականություն է։ Շատ ծանր վիճակ է, ցավոք սրտի այսօր գժությունը հաղթանակում է Հայաստանում, բայց դրա վերջը պետք է տալ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս