Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ չկան. ԱԳ փոխնախարար
Մայիսի 09, 2025

Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ չկան. ԱԳ փոխնախարար

Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ ՀՀ իշխանությունները չունեն։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7–ին՝ ժամը 22:22–ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիք։

Սաֆարյանը չի կարծում, որ ադրբեջանական կողմից սահմանին տեղի ունեցող սադրանքները հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ են։

Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ իշխանությունների նախաձեռնած Խաղաղության օրակարգին` փոխնախարարն ասաց, որ իրենք շարունակում են հավատարիմ լինել այս օրակարգին, շարժվել այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն, ապա Սաֆարյանը վստահեցրեց, որ հայկական կողմի մինչ օրս հնչեցված դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։

Հաղթանակի զբոսայգում լրագրողները նրանից նաև հետաքրքրվեցին` արդյոք փոխնախարարը շնորհավորել է նաև Շուշիի ազատագրման օրը։ Այս հարցը բարկացրեց նրան. «Քանի անգամ կրկնեմ, այսօր տոնում ենք Հաղթանակի տոնը` Հայրենական մեծ պատերազմի»։

Իսկ նախորդ տարիներին ի՞նչ եք նշել, կամ երբևէ նշվե՞լ է Շուշիի ազատագրման օրը հարցին Սաֆարյանը պատասխանեց կարճ. «Նշվել է, այո»։ Թե ինչու այսօր էլ չի նշվում, փոխնախարարը պատասխանեց. «Հայտնի պատճառներով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով

Հնդկաստանում դադարեցնում են դեպի Ադրբեջան տուրփաթեթների վաճառքը՝ Պակիստանին աջակցելու համար

Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրшվորներ

Մոսկվան Վաշինգտոնի հետ քննարկում է Եվրոպա գազի մատակարարումները. Կրեմլը հաստատում է

Լարվածությունը մեծանում է. Հնդկաստանը մոբիլիզացնում է պահեստազորայիններին

Հույս ունեմ, որ այս շաբաթավերջին Ուկրաինայում հրադադար կհաստատվի. Մերց

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլ անցկացնել

20 մեքենա է ստուգվել, մարդիկ են հարցաքննվել. Մանրամասները 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներից

Ով է նոր Հռոմի պապը

Ալիևները մեկնել են Շուշի

Պակիստանն իր դեմ թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել

Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին

Շնորհակալություն այցի համար, կապի մեջ կլինենք. Պուտինը՝ Փաշինյանին. Տեսանյութ