Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարժվում են դեպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացի այդ, ռուս և ամերիկացի պաշտոնյաները հանդիպել են Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում: Կողմերն ակտիվորեն աշխատում են իրենց դեսպանատների բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսելու հարցը: