Այս կտավը կոչվում է «Տարանջատում»․ Էդգար Ղազարյան
Մայիսի 08, 2025

Այս կտավը կոչվում է «Տարանջատում»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել և այն մակագրել․ «Այս կտավը կոչվում է «Տարանջատում»»։

Լուսանկարում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև 2017 թվականին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրի ստորագրման պահն է։

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր  հայտարարել էր, որ եթե ընդդիմադիր դաշտում համախմբվելու, միասին առաջ գնալու քայլերը մինչ օրս արդյունք չեն տվել, մնում է միակ ճիշտ ճանապարհը՝ տարանջատվել եւ յուրաքանչյուրն իր վարկանիշը բարձրացնելու վրա աշխատի։ Իսկ ՀՀԿ-ական իշխանության տարանջատումը Ռոբերտ Քոչարյանից, ըստ նրա, սկսվել է 2008 թվականից հետո։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 07 Մայիսի 2025 17:37

Լրահոս