ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցն Արաբական վերանվանելու ծրագրերը քաղաքականապես մոտիվացված և թշնամական քայլ են Թեհրանի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայտարարել, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցն Արաբական կկոչի:
«Այս կապակցությամբ ցանկացած անհեռատես քայլ չի լինի իրավաչափ, լեգիտիմ և չի ազդի աշխարհագրության վրա, այլ միայն բոլոր իրանցիների զայրույթը կառաջացնի», – գրել է Իրանի արտգործնախարարը X սոցցանցում:
Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Պարսից ծոցի մասին անհեթեթ լուրերը ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվական արշավ, որն իրականացվում է «հավերժական մարտիկների» կողմից՝ ամբողջ աշխարհի իրանցիներին զայրացնելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թրամփը Մեքսիկական ծոցը վերանվանեց Ամերիկյան, իսկ Ալյասկայի Դենալի գագաթը՝ Մակ Քինլի: