Իրարից նույնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մայիսի 06, 2025

Իրարից նույնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Մենք այս նախագծին դեմ քվեարկեցինք, այն պատճառով այդ թվում, որ ինչպես որ ես նշեցի ելույթի ժամանակ, փաստացի ընդդիմությունն այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ բերել է, որ ՔՊ-ին վատ լինի, ոչ թե որ լրագրողի համար լավ լինի, այլ որ ՔՊ-ին վատ լինի: Այս մասին Աժ-ում ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է  իրենց խմբակցությունը դեմ Անդրանիկ Քոչարյանի հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն:

«Այնպես որ, սա հերթական անգամ ընդդիմության կողմից բարոյականությունը որպես կոնցեպտ թրաֆիքինգի ենթարկելու գործ է, և իրականում էթիկան և դուք նույնքան հեռու եք, որքան որ շարունակում են իրարից հեոռւ մնալ Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին: 

Եվ սա բացարձակապես որևե կապ չուներ էթիկայի հետ»,- նշել է նա:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 06 Մայիսի 2025 16:19

Լրահոս